Aysor.am-ը գրում է.

Երկուշաբթի օրվանից այստեղ չենք լինելու, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջում։ Եթե հանդիպում չլինի, դրան քայլեր կհաջորդեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն՝ ավելացնելով, որ շաբաթ-կիրակի ևս ԿԳՄՍ նախարարության առջև նստացույց չեն անելու:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է՝ մինչև այլ հայտարարություն չլինի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել