Չինաստանի Չժեցզյան նահանգի Հուչժոու քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել 22-ամյա մի շինարարի, որը չորս մետր բարձրությունից ընկել էր արմատուրայի վրա, հաղորդում է Unilad պարբերականը:

Երկար երկաթյա ձողը երիտասարդի մարմինը խոցել է կոնքի հատվածում, վնասել է աղիները, լյարդը և թոքերը՝ սրտից երեք սանտիմետր հեռավորության վրա: Ցավից շինարարը կորցրել է գիտակցությունը:

Տուժածին տեղափոխել են Չժեցզյանի համալսարանի բժշկական դպրոցի հիվանդանոց և վիրահատել: Գործողությանը ներգրավել են լյարդի և մարսողական համակարգի ևս երկու մասնագետի: Վիրահատությունն ավարտվել է միայն հաջորդ օրը՝ առավոտյան ժամը երեքին:

Նրանց հաջողվել է փրկել երիտասարդին և խուսափել բարդություններից: Շինարարը շարունակում է բուժումը հիվանդանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել