ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ երկրները նրան հանձարարել են մշակել արհեստական ինտելեկտի կիրառման բարոյական նորմերը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով այն տեղեկությունները, որոնք ստացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունից, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում:

Գլխավոր խորհրդաժողովի 40-րդ նստաշրջանում «193 ներկայացուցիչների կողմից որոշումն ընդունվել է միաձայն», չնայած այդ հարցի շուրջ երկրների միանգամայն տարբեր դիրքորոշումներին, նշել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: «Դա հիանալի օր էր»,- ընդգծել են կազմակերպության կենտրոնակայանում:

Այժմ տրված առաջադրանքը կատարելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է համագործակցություն հաստատել այդ ոլորտի միջազգային փորձագետների հետ: Կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին նրանք պետք է 18 ամսվա ընթացքում մշակեն «աշխարհում առաջին նորմատիվային փաստաթուղթը» արհեստական ինտելեկտի կիրառման բարոյականության եւ դրա տեխնոլոգիաների տարածման ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել