Պատմաբանների որոշ պնդումներ պարզապես քննադատությունների ենթակա չեն, սակայն կան նաև այնպիսիները, որոնք ոչ այնքան կարդինալ են։ Ահա այն պատճառները, որոնք Ձեզ կստիպեն ատելություն տածել պատմության մեծագույն հերոսներից որոշների նկատմամբ։

Պատրիկ Հենրի

Շատերը Պատրիկ Հենրիին ճանաչում են որպես ծայրահեղ հեղափոխականի, ով շահել է մարդկանց վստահությունը հայտնի խոսքով. «Տվե՛ք ինձ ազատություն կամ մահ»։ Այս արտահայտությունը Վիրժինիայի բնակիչներին ոգեշնչել է բրիտանական բռնատիրության դեմ զենք բարձրացնելու։

Սակայն քչերը գիտեն, որ գեղեցիկ ելույթներ ունենալու հետ միաժամանակ նա կնոջը նկուղում էր պահում։ Օրինակ՝ Ջիմ Ռայնի գրքից տեղեկանում ենք, որ կյանքի վերջին 4 տարվա ընթացքում Հենրիի կինը շղթաներով կապված է եղել նկուղում՝ զսպաշապիկով և երեխաներին տեսնելու իրավունքից զրկված։

Գանդի

Լինելով Հնդկաստանի հոգևոր առաջնորդը՝ Գանդին պայքարում էր երկրի անկախության համար՝ քարոզելով ոչ բռնություն։ Նահանգներում, օրինակ, նա առավել հայտի է որպես այլմոլորակայինի նմանվող հռետոր։

Գանդին մի անգամ ասել է. «Ես չեմ կարծում, որ (անունը բաց է թողնված) այնքան վատն է, ինչպիսին նրան նկարագրում են։ Նա մեծ ունակությունների տեր է և, կարծես, հաղթանակներ է տանում առանց արյունահեղությունների»։ Իսկ ո՞ւմ անունն է բաց թողնված։ Եթե կարծում եք, որ խոսքն Ադոլֆ Հիտլերի մասին է, ապա ճշմարտացի եք։

Վուդրո Վիլսոն

Վիլսոնն ԱՄՆ 28-րդ նախագահն էր, Նոբելյան մրցանակակիր և պատմության միակ նախագահը, որը բժշկի մասնագիտություն է ունեցել։

Սակայն Վիլսոնը ռասիստ էր, և սա բացարձակ ճշմարտություն է։ Ազատ ժամանակ նա փառավորում էր Կու-Կլուս-Կլանին և «սև» հումորների վրա ծիծաղում, որոնք քնից առաջ նրան պատմում էր կինը։ Էթնիկ խմբերին, ներառյալ՝ աֆրոամերիկացիներին, նա անվանում էր ոչ այլ ինչ, քան «դեֆիսնիկներ»։

Թոմաս Ջեֆերսոն

Ջեֆերսոնը գրել է ԱՄՆ անկախության հռչակագիրը, եղել է գուբերնատոր, Ֆրանսիայի դեսպան, պետքարտուղար և ԱՄՆ երրորդ նախագահը։

Ջեֆերսոնի և նրա ստրկուհու՝ Սալի Հեմինգսի տարօրինակ սիրավեպն արդեն լայն քննարկումների առիթ է դարձել։ Ստրկուհին Ջեֆերսոնին մի քանի երեխա է պարգևել, սակայն հետագայում հրաժարվել է նրանցից՝ պատճառաբանելով, որ սպիտակամորթ տղամարդը սևամորթ կնոջ հետ ամուսնանալիս կարող է հանգեցնել «դեգրադացման»։ Ի դեպ, Սալի Հեմինգսը Ջեֆերսոնի հանգուցյալ կնոջ քույրն էր։

Թոմաս Էդիսոն

Էդիսոնը ստեղծել է ռադիոն, միկրոալիքային միջակայքը, պարզագույն ռադիոլոկացիոն համակարգերը, լամպն ու էլեկտրականությունը։

Էդիսոնն ամենախելացի գիտնականը չէր։ Սակայն նա վարձել էր Նիկոլա Տեսլա անունով մի հրաշալի մարդու։ Իրականում հենց Տեսլան է պատասխանատու վերոհիշյալ բոլոր հայտնագործությունների համար։ Բանն այն է, որ Էդիսոնը Տեսային վարձել էր, որպեսզի վերջինս վերակառուցեր իր էլեկտրական գեներատորները։ Տեսլան կատարեց աշխատանքը, սակայն երբ խոսք գնաց խոստացված $50,000 վարձատրության մասին, Էդիսոնը պատասխանեց. «Տեսլա՛, դու չես հասկանում մեր ամերիկյան հումերը» և վճարեց պարզապես միջնամատերը ցույց տալով։ Տեսլան դուրս եկավ աշխատանքից և սկսեց կատարելագործել իր էլեկտրական գյուտերը՝ փորձելով ողջ աշխարհին ազատ էներգիայով ապահովել, սակայն Էդիսոնն ու իր աշխատողները իրենց ողջ ժամանակը տրամադրում էին աշխարհին համոզելու վրա, որ Տեսլան խելագար է և վտանգավոր։ Տեսլան մահացավ միայնության ու պարտքերի մեջ։ Էդիսոնը մահացավ հարստության մեջ և Տեսլային վիրավորող գրություն պարունակող շապիկով, որն անգամ ինքը չէր պատրաստել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել