Tert.am-ը գրում է.

491 կողմ և 37 դեմ ձայներով Եվրոպայի ժողովրդական կուսակցության նոր նախագահ ընտրված Եվրախորհրդի հեռացող նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ անխոնջ պայքար է մղելու պոպուլիզմի դեմ:

«Ես պայքարի եմ դուրս գալիս պոպուլիստների դեմ։ Մի կողմից անպատասխանատու պոպուլիզմի կուսակցություններն են, իսկ մյուս կողմից՝ մեր կուսակցությունը, որը պատասխանատու է հանրաճանաչության համար»,- մասնավորապես ասել էր ԵԺԿ նախագահը:

Տուսկի հայտարարությունը, անշո՛ւշտ, յուրատեսակ արձանագրումն է այն վատառողջ տենդենցների, որ արդեն բավական տևական ժամանակ նկատվում է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Եվրոպայում:

Պոպուլիզմի հաղթարշավը, ինչ խոսք, ունի օբյեկտիվ հիմքեր, որոնք, խոշոր հաշվով, արդյունք են համաշխարհային գլոբալիզացիայի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերների. նույնիսկ այն երկրները, որոնք հեռվից թվում են՝ ալեկոծվող աշխարհում կայունության ու բարեկեցության կղզյակներ, իրական կյանքում այնքան էլ գայթակղիչ չեն, և նույն Եվրոպայի բազմաթիվ ժողովուրդներ  այսօր բախվում են այնպիսի սուր մարտահրավերների, որոնց մասին գուցե մեկ կամ երկու տասնամյակ առաջ չէին էլ կարող պատկերացնել: Հասարակությունների՝ սեփական ապագայի հանդեպ ունեցած վախերն ու անորոշություններն են այն հիմնական պատճառը, որի արդյունքում պոպուլիստական քաղաքական ուժերը սկսել են բավական լայն մասսայականություն վայելել, ձեռք բերել համակիրների հոծ բանակներ:

Հայաստանը, որ աշխարհի անքակտելի մասն է, ավելի քան մեկ և կես տարի է, ինչ հայտնվել է դրսի պոպուլիստներին սեփական ցինիկությամբ անհամեմատելիորեն գերազանցող տեղական ամբոխավարների ճիրաններում: Կարծես երեկ էր, երբ համաշխարհային պոպուլիզմի անգերազանցելի աստղը՝ ամբոխի մերկ ձեռքերի վրա իշխանությունը ճարպկորեն զավթած Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին հեղափոխական հարթակներից նոր կյանք էր խոստանում, բարեկեցիկ կենցաղ ու երաշխավորված ապագա: Այնինչ այն, ինչ ունենք այսօր, 1/10-ն էլ չի կազմում այն ամենի, ինչ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել