Marvel Comics կոմիքսների առաջին հրատարակությունը վաճառվել է աճուրդում 1.26 միլիոն դոլարով Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում, հայտնում է USA Today-ը:

Նշվում է, որ գնորդը գերադասել է անանուն մնալ: Heritage Auctions առևտրի տան փոխնախագահ Էդ Ջասթերը լոտն անվանել է «պատմական կոմիքսի պատմական օրինակ»:

Կոմիքսը թողարկվել է 1939թ.-ին: Դրանում առաջին անգամ հայտնվել են Marvel-ի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Torch-Man-ը, Ka-Zar-ը, Angel-ը և Submariner-ը:

Marvel Comics հրատարակչությունը հիմնադրվել է 1939 թ.-ի հունվարի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել