Երբ մառախուղը ցրվի, ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն, այս ամենի մասին անպայման գիրք եմ գրելու: Պատմելու եմ, թե ինչերի միջով անցա ես ու անցկացրի իմ մտերիմ ընկերներին, թե ինչ հետապնդումների ենթարկվեցի, ինչպես էին վախից համր և անտարբեր ձևանում իմ գրական գործունեության հետ առնչվող մարդիկ, ինչպես էի դիմակազերծում իմ շրջապատը ու դիմակազերծման ցավին դիմանալու համար այդ գործընթացը անլրջացրել և խաղի էի վերածել: Կպատմեմ իմ իսկական հարազատների մասին, ովքեր կողքիցս մի քայլ անգամ չհեռացան, կպատմեմ իմ թիմի մասին անուն առ անուն: Թիմակիցներիցս ամեն մեկն իրենով մի գիրք է: Կպատմեմ, թե ոնց և ում հետ 2018թ․ ապրիլի 23-ի գիշերը Օղակաձև այգու կոնկրետ որ հատվածում կայացրի իմ որոշումը՝ չհանձնվելու և ծնկի չգալու: Կպատմեմ, թե որերորդ անգամից դադարեցի զարմանալ մարդկային ստորության, մորթապաշտության վրա: Կպատմեմ այլ գրողների մասին, որոնց սորոսականները ճանաչում խոստանալով սկսեցին պահպանակի պես օգտագործել սոցցանցերում...

Կպատմեմ ինձ անծանոթ մարդկանց մասին, ովքեր փողոցում գրկում են ինձ և իրենց ուժն են փոխանցում, կպատմեմ այն մարդկանց մասին, ովքեր ինձ հորդորում են չհանձնվել, կպատմեմ այն միամիտների մասին, ովքեր հույս ունեն, որ ես կհոգնեմ, կձանձրանամ այս հոգնեցնող պայքարից:

Կպատմեմ Սորոսի մասին, ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ...
Ինձ հատուկ ցինիկ հումորով կպատմեմ, թե ինչ մեծ փորձանքից պրծավ մեր խեղճ ու կրակ պետականությունը:
Երբ մառախուղը ցրվի, ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել