Tert.am-ը գրում է.

Այդ հանդիպումը բաց հանդիպում էր, բնականաբար հայերն էին ծրագրել, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մտնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևի  մուտք գործելուն ու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուն:

«Անվտանգության տեսանկյունից բնականաբար ստուգումներ եղել են, բայց որպես անձ չի ստուգվել»,-ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե գուցե նման միջադեպ չլիներ, եթե Գրիգորի Հայրապետովը ազատված չլիներ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, Արմեն Գրիգորյանն ասաց. «Միջադեպը դրա հետ կապ չունի, անվտանգության ծառայությունները, մեր ինստիտուցիոնալ կարողություններն անձերի վրա հիմնված չեն: Պարոն Հայրապետովի հեռացման մասին ինչ ասվել է հրապարակային, դրանից ավել ոչինչ չգիտեմ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել