«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի տապալումն իշխող ուժի տապալումն էր, Դուք եւս չէիք մասնակցել քվեարկությանը` խցանման մեջ լինելու պատճառաբանությամբ, եւ դա՝ այն ժամանակ, երբ քվեարկվում էր նման կարեւոր նախագիծ։ Իսկ առաջին տապալումը ՍԴ ուղարկված դիմումն էր, ասել է` խորհրդարանական մեծամասնությունն էներգիա չունի՞ այլեւս՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։

«Նախ, ես ամբողջովին կողմ եմ Ձեր մատնանշած օրենքի նախագծին։ Այո, տեխնիկական պատճառով չհասցրեցի մասնակցել, եւ հետո` տապալման մասին որեւէ խոսք լինել չի կարող, որեւէ կերպ չեմ կարող համաձայնել նաեւ ՍԴ-ին առնչվող Ձեր դիտարկմանը»:

Չեք ընդունում, էլի, ձեր «այիբները»։ «Երբեք չենք խուսափել խոսել մեր բացերից, մեր բացթողումներից, ցանկացած գործունեության ընթացքում, այդ թվում եւ ԱԺ-ում, կարող են լինել բացթողումներ, սակայն Ձեր մատնանշումներն անհիմն են»:

Բայց նախկինների, էլ ավելի նախկինների ժամանակ նման բան չէր կարող լինել՝ եթե որոշումը կայացվել է, բոլորը պետք է նստեին «ոզնու վրա» կամ դառնային «լողի չեմպիոն», չհիշեցնեմ ձեր ահռելի թիվը` 88 պատգամավոր։ «Ես կցանկանայի Ձեզ ասել, որ այդ եւ մնացյալ հարցերում «Իմ քայլը» հանդես է գալիս կոնսենսուսով, եւ առաջիկայում դուք դրանում կհամոզվեք` առաջիկայում այդ օրինագիծն ընդունվելու է, եւ հարցը լուծվելու է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել