«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը «վերակենդանացնում» է բիզնեսը։ Գործարարին պատկանող գինու, կոնյակի եւ օղու գործարանն արդեն մոտ 2 ամիս է՝ ավելացրել է արտադրանքի ծավալը, աշխատում են «գիշեր-ցերեկ» ռեժիմով։ «Վեդի ալկոյի» Մանվելի գործերը սկսեցին «թարս գնալ», երբ 2008-ին, լինելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, միացավ ՀՀ առաջին նախագահի առաջնորդած համաժողովրդական շարժմանը։

Սերժ Սարգսյանի իշխանությունը բազում խոչընդոտներ հարուցեց նրա առաջ։ Ճիշտ է՝ գործարանը չփակվեց, սակայն խիստ կրճատվեցին ծավալները։ Նոր իշխանություններին Ղազարյանը միանգամից ողջունեց, սկսեց  գովաբանել նրանց ու քննադատել նախկիններին, եւ արդյունքները սպասեցնել չտվեցին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել