Ադոլֆ Հիտլերի և Եվա Բրաունի անձնական իրերը աճուրդի են հանվել մյունխենյան Hermann Historica առևտրի տան կողմից: Աճուրդը մեծ իրարանցում է առաջացրել, և լոտերը վաճառվել են շատ ավելի մեծ գումարով, քան սպասում էին կազմակերպիչները՝ գրում է n-tv-ն:

Այսպիսով, վաճառքի համար ներկայացված անձնական իրերի թվում էին Հիտլերի գլխարկը, Mein Kampf-ի շքեղ հրատարակությունը, Եվա Բրաունի կոկտեյլային զգեստը, ռազմական պարգև կախազարդ: Ցուցադրվել են նաև Ազգային սոցիալիստների առաջատար շարքերին պատկանող իրեր:

Ընդհանուր առմամբ` 800 լոտ:

Այսպիսով՝ Հիտլերի գլխարկը ձեռք է բերվել 50 հազար եվրոյով, նրա ուղեկիցի զգեստը՝ 4,6 հազար եվրոյով, իսկ Ասպետական երկաթյա խաչին տրված պարգևը՝ կաղնու տերևներով և սրերով, վաճառվել է 135 հազար եվրոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել