Վերջին օրերին Գլխավոր ռազմական տեսչության պետին և երկու տեղակալներին աշխատանքից ազատելը և հետագա փոփոխությունները ոչ մի տեղ կարծես թե չմեկնաբանվեցին, թե իրականում ինչ տեղի ունեցավ:
Նշվեց, որ Գլխավոր ռազմական տեսչությունը պարզապես մտնում է Պաշտպանության նախարարության ենթակայության տակ` դառնալով ՊՆ վերահսկողական ծառայություն, իսկ ԳՌՏ արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը և նրա երկու տեղակալները նշանակվում են նույն պաշտոններին, բայց արդեն փաստացի պաշտպանության նախարարի ենթակայության ներքո:

Սա, փաստորեն, որոշակիորեն ընդլայնում է պաշտպանության նախարարի լիազորությունները, սակայն մյուս կողմից ավելացնում է պատասխանատվությունը, քանի որ Մովսես Հակոբյանն արդեն անմիջականորեն ենթարկվելու է նախարար Տոնոյանին, և ցանկացած խնդրի համար արդեն Տոնոյանն անձամբ է պատասխանատու լինելու երկրի իշխանությունների առջև:

Հիշեցնեմ, որ նախկինում Մովսես Հակոբյանը ենթակա էր անմիջականորեն երկրի ղեկավարությանը, իսկ հիմա՝ անմիջականորեն նախարարին, հետևաբար, տեղի է ունեցել կարգավիճակի իջեցում:

Սակայն ինչո՞ւ այդ որոշումը կայացվեց: Ոչ մի բացատրություն կամ հիմնավորում առայժմ չի հնչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել