Tert.am-ը գրում է.

Ինձ համար հավաստի չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև օրս իրար հետ կապ չունեն: Այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանն Արցախի հարցում, «Տեր-Պետրոսյանական» գծի շարունակությունն է: Այս մասին  Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից տարածած այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել իրար և իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ի՞նչ է փորձում հստակեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Մարգարիտ Եսայանն ասել է, որ այդ հայտարարությունը տարածելն իրենց կուսակցության քաղաքական որոշումն է, որպեսզի բոլոր հնարավոր կասկածները փարատվեն:

Հարցին՝ ինչո՞ւ են այսօր շատերը փորձում իրենց անունը հեռու պահել հանրապետականներից, այդ ի՞նչ է արել ՀՀԿ-ն, Մարգարիտ Եսայանն ասել է, որ կուսակցությունն այսօր չէ, որ հայտնվել է այսպիսի վատ վիճակում, այլ մոտ երկու տարի առաջ, երբ հասարակության մի զանգված դեմ դուրս եկավ ՀՀԿ-ին: Եսայանի խոսքով՝ այնպես չէ, որ միայն ՀՀԿ-ն է վատ վիճակում, այլ բոլոր քաղաքական ուժերը. «Հարց է առաջանում՝ վատ վիճակում հայտնված քաղաքական ուժերը պատրա՞ստ են համախմբվել ու փորձել դուրս բերել երկիրն այս վիճակից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել