Ջրհոս

Ուրանի հովանավորության տակ է գտնվում, այդ պատճառով շատ հետաքրքրասեր է և բոլորի համար շատ տարօրինակ։ Եթե բոլոր ծանոթ միջոցները հարմար չեն աշխատանքն ավարտելու համար, ապա նա ստեղծում է նոր միջոցներ՝ հատուկ այդ աշխատանքի համար։ Ջրհոսներից շատերը հետաքրքրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով և երբեմն թողնում են այնպիսի տպավորություն, ասես նրանք մեկ ոտքով գտնվում են ապագայում։ Անվերջ փորձարկողներ են։

Երկվորյակներ

Մերկուրիի զավակներն են։ Անգամ իրենց կյանքի առաջին տարիներին նրանք բոլորին հիացնում են իրենց հետաքրքրասիրությամբ և հասկանալու ունակությամբ։ Սիրում են սովորել, իսկ ազատ ժամանակն օգտագործում են, որպեսզի թարմացնեն իրենց հին գիտելիքները։ Հնարավոր է՝ դա է պատճառը, որ նրանք շատ հեշտ են յուրացնում լրագրությունը, գիտությունը և տարբեր օտար լեզուներ։

Կույսեր

Նույն մոլորակի ներկայացուցիչներ են։ Իրենց ուժը կենտրոնացված է ուղեղի վերլուծական և ինտելեկտն անդադար զարգացնող հատվածում։ Իր թանկագին ժամանակը զուր չի վատնում և իր ողջ գիտելիքն օգտագործում է գործնականում։ Կարող է լավ բժիշկ լինել, ինչպես նաև հետազոտող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել