Tert.am-ը գրում է.

Հայաստանում արտագաղթն ավելացել է: Այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում արտագաղթը նվազել է գրեթե 90%-ով:

Բագրատյանը ներկայացրել է գործազրկության և արտագաղթի նվազման մասին վարչապետի հայտարարությունների կապը:

ՀՀ նախկին վարչապետը նախ անդրադարձել է հայտարարությանն առ այն, որ 3 ամսում 47 հազարով պակասել է գործազրկությունը (2019թ.-ի առաջին եռամսյակում): «Ինչ է արել վիճակագրական վարչությունը. վիճվարչությունը հրապարակեց թիվ, որ 26 000-ով կրճատվել են աշխատատեղերը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` 50 000 նոր գրանցված աշխատատեղ է ստեղծվել: Դա կապված է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների հետ. մենք առաջին 9 ամիսներին արդեն 76 000 մեքենա ենք բերել ու դրանցից 53 մլրդ դրամի հարկ ենք ստացել, որը նախատեսված չէր: Այս «խլամը» բերում, լցնում ենք այստեղ, թիթեղագործները սկսում են դրանք սարքել, հնդիկներին էլ բերում են, որ դրանք հասցնեն լվանալ»,-պարզաբանել է Բագրատյանը` հավելելով, թե օդի աղտոտման հետևանքով լինում է քաղցկեղածին հիվանդությունների կտրուկ աճ:

«Հիմա, այ այդ բերողներին, բոլորին, ովքեր վճարել են հարկ, գրանցել են որպես աշխատող, և ստացվել է, որ գործազուրկների թիվը 260 000-ից նվազել էր: Տարվա առաջին եռամսյակում ունենք գործազուրկների կտրուկ աճ, երկրորդ եռամսյակում` կտրուկ անկում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ գործազրկության թիվը կեղծված է»,-ասել է Բագրատյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել