Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը WhatsApp մեսենջերի բոլոր օգտատերերին հորդորել է հեռացնել այն իրենց սմարթֆոններից։

Իր տելեգրամ-ալիքում Դուրովը պատմել է, որ WhatsApp-ը սմարթֆոնում տեղեկավտությունը խոցելի է դարձնում հաքերների եւ անվտանգության պետական ծառայությունների համար: Նրա խոսքով՝ նրանք կարող են դեպի բոլոր տվյալները մուտք ստանալ՝ տեսանյութ ուղարկելով հասցեատիրոջը:

Դուրովը համոզված է, որ այդ ծրագրի նոր խոցելիությունները կօգտագործեն լրագրողների եւ իրավապաշտպանների իրավունքների խախտման համար, իսկ ԱՄՆ-ն ստացված տեղեկատվությունը կհանձնի այլ երկրների հատուկ ծառայություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել