Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղեւորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում եւ քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին: Այդ մասին հայտնել Է El Periodico-ն:

Տարագոնայի նավահանգիստը նոյեմբերի 2-ին փակվել Էր տուրիստական տարեշրջանի ավարտվելու կապակցությամբ: Բայց այն բանից հետո, երբ նավի 311 ուղեւորներ ցանկացել են հայտնվել քաղաքում, նավի աշխատակիցներն շտապ կարգով պատրաստվել են հյուրերի ժամանմանը:

Պարզվել Է, որ Բարսելոնա այցելել ցանկացողները շատ ավելի քիչ Էին՝ 151 ուղեւոր: Երթուղին փոխելու պատճառների մասին չի հաղորդվում: Բայց Տարագոնա նավի ժամանելու շնորհիվ ռեկորդ Է սահմանվել նավահանգստում ընդունված ուղեւորների թվով. անցյալ տարեշրջանում նրանց թիվը 127 հազար 495 Էր, իսկ այս տարի՝ 127 հազար 997, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել