Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պայմանավորվել է Կերչի նեղուցում գերեվարված նավաստիների և նավերի ՌԴ-ից Ուկրաինա վերադարձի մասին առանց որևէ պայմանի: Նա այս մասին ասել է լրագրողներին նոյեմբերի 20-ին, Օչակովում:

«Ես պայմանավորվել եմ առանց ոչ մի պայմանի, այլ պարզապես հեռախոսով մեր նավաստիների և մեր նավերի վերադարձի մասին:

Ես ոչ մի բան ոչ մի տեղ չեմ ստորագրել և ոչինչ չեմ խոստացել: Բայց մենք բոլորս գիտենք, որ մենք ճիշտ ենք այս իրավիճակում, ուստի մեր տղաները պետք է վերադառնային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դա արեցին: Ոչ մի պայման չկա»,- շեշտել է պետության ղեկավարը:

Ինչպես հայտնի է ՌԴ կողմից գերեվարված ուկրաինական նավերը Օչակովի ռազմական նավահանգիստ են ժամանել նոյեմբերի 20-ին:

2018-ի նոյեմբերին դրանք գերեվարվել էին Ռուսաստանի կողմից, Կերչի նեղուցում:

Ձերբակալված նավերի նավաստիները Ուկրաինա են վերադարձել սեպտեմբերի 7-ին՝ Կիևի և Մոսկվայի միջև գերիների փոխանակման շրջանակներում՝ «35/35» սխեմայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել