Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն:

Կից ներկայացնում եմ հարցման ամբողջ տեքստը և սպասում ենք ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանին:

«Հարգելի պարոն Աղաջանյան,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին․

1. «ՀՀ արարողակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ինչպիսի՞ այցով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել Իտալիայի Հանրապետություն։

2. Այցելության ընթացքում Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերությունների և Հայաստան-ԵՄ շրջանակներում համագործակցության ինչպիսի՞ օրակարգ է նախատեսված (խնդրում եմ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակը)։

3. Այցելության օրակարգով ի՞նչ արդյունքներ է ակնկալվում ՀՀ պետական և ազգային շահի, Հայաստան-Իտալիա և Հայաստան-ԵՄ օրակարգերի շրջանակներում համագործակցության առումով, հայ-իտալական միջպետական գործակցության զարգացման նպատակով փոխշահավետ ո՞ր ոլորտներում (տնտեսություն՝ ներդրումային ծրագրեր, գիտություն, մշակույթ և այլն) և ինչպիսի՞ համաձայնագրեր են ստորագրվել։

4. Պատվիրակության կազմը (խնդրում եմ ներկայացնել պետական պաշտոնյաների և նրանց ուղեկցող անձնակազմերի, ինչպես նաև այցելությանը մասնակից գործարար, գիտական, մշակութային շրջանակների և մեդիայի ներկայացուցիչների ցանկը)։

5. ՀՀ պետական բյուջեից որքան գումար է ծախսվել տվյալ այցելության վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել