Մի քանի օր առաջ ահագին ուրախացա։ Նորություններով նայում էի Դանիել Իոաննիսյանի կողմից կազմակերպած քննարկումը դատարանների հանդեպ վստահության մասին։ Մասնակցում էր Սահմանադրական դատարանի մեկ դատավոր և ամենայն հայոց գործ տվող Արման Բաբաջանյանը։

Նախ՝ մեկ հարց․ այդ ո՞վ է ասել, որ դատարանների հանդեպ վստահությունը որևէ կապ ունի Սահմանադրական դատարանի հետ, ո՞վ։ Քանի՞ քաղաքացի է դիմում ՍԴ։ Բնակչության 0,0001%-ը: Փաստորեն, հարցմանը մասնակցած մարդիկ իրենց գնահատականը տվել են առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների համար։ Ուշագրավ է այն, որ հեղափոխությունից անցել է 1,5 տարի, և այդ գնահատականը տրվում է հենց ձեր զանգովի և վնգստացող դատավորներին։ Այն դատավորներին, որոնք գնում են ապօրինությունների, միայն թե հաճոյանան ներկայիս իշխանիկներին։ Լա՛վ, այդքան բութ որտեղի՞ց եկաք և ընկաք այս երկրի գլխին։

Հա, մի բան էլ․ ամենայն հայոց գործ տվող, հարազատ մոր վրա ցուցմունք գրող և հայ ազգի դահիճների հետ հանդիպող Արման Բաբաջանյանին փոխանցեք, որ շուտով կհայտնվի այնտեղ, որտեղ շուտվանից պետք է լիներ։
Դեռ այսքանը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել