Ալիեւին «կիրթ եւ նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարեւորագույն որեւէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել, ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաեւ իրենց առաջնորդությամբ են ազատագրվել:

Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին եւ դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռևերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել