Տարիներ առաջ համացանցում հայտնվեց լուսանկար, որը սառը ցնցուղի ազդեցություն թողեց աշխարհի վրա. լուսանկարում պատկերված էր Վիկտորիայի դարաշրջանում ապրող ընտանիք, որը, մեղմ ասած, տարօրինակ ու սարսափազդու տեսք ուներ։ Ի՞նչ պատմություն էր իրականում թաքնված լուսանկարի հետևում։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ լուսանկարին կից համացանցում հայտնվեց պատմություն, որը նշում էր, որ նրանք Բակլի ազգանվամբ քույր ու եղբայրն են։ Նրանք միշտ տանջվել են իրենց մոր ձեռքն ու ենթարկվել նրա անասելի դաժանություններին։ Մի օր էլ երեխաները որոշել են ազատվել մորից՝ օգտագործելով կացինն ու կտրելով նրա գլուխը։ Արդյունքում, նրանք վերացրել են մորը, վերցրել պահված ամբողջ հարստությունն ու հեռանալուց առաջ որոշել անմահացնել այս պատմական պահը։ Ինչքան էլ տարբերակն անհավատալի թվա, բայց այն արագորեն տարածվեց համացանցում ու դարձավ քննարկումների առարկա։ 

Սա, թվում էր, ամենասարսափազդու պատմությունն էր, որ կարող էր մեր օրեր հասնել նախորդ դարերից։ Սակայն մասնագետները ոչ մի կերպ չէին համակերպվում գործող վարկածի հետո ու փորձեցին ավելի խորապես ուսումնասիրել լուսանկարը։ Դրանից հետո նրանք նշեցին, որ սա բավականին լավ արված ֆոտոշոփ է, որին շատ լավ էին տիրապետում Վիկտորիայի դարաշրջանում։ 

Սակայն դիտողները նշում էին, որ նկարը անհնար է տարբերել իրականից, ու այսպիսի ֆոտոշոփ այդ ժամանակաշրջանում դժվար թե հնարավոր լիներ անել։ Եվ ահա մի օր պարզվեց ամբողջ ճշմարտությունը։ 

Պարզ դարձավ,որ լուսանկարը մշակվել է Էդուարդ Ալենի կողմից 2006 թ.-ին։ Ալենը հայտնի է նրանով, որ նա վերցնում է Վիկտորիայի ժամանակաշրջանի լուսանկարներն ու դրանք մշակում՝ դարձնելով սարսափազդու պատկերներ։ Սա Ալենի հերթական «սարսափելի» աշխատանքն էր, որը լուսանկարիչը տարածել էր ու ստիպել շատերին կասկածների մեջ ընկնել։ 

Ահա լուսանկարի իրական տարբերակը։ Ճիշտ է, այստեղ ևս հերոսները չեն փայլում երջանկությունից, սակայն այդ ժամանակներում ընդունված էր լուսանկարվելիս չժպտալը, ու սա բավականին օրինաչափ լուսանկար է այդ ժամանակների համար։ Պետք է նշենք, որ հետո պարզվեց, որ լուսանկարի ընտանիքը բավական սիրառատ ընտանիք է եղել, ովքեր բացարձակ մտադիր չեն եղել սպանել կամ դաժան վերաբերվել իրար։

Ահա թե ինչ կարող է անել սովորական լավ արված ֆոտոշոփը յուրաքանչյուր անհատի հետ, այնպես որ, պետք չէ հավատալ այն ամենին, ինչ տեսնում եք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել