Armlur.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։

Այս առաջարկությամբ նախատեսվում է, որ Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիները կարող են միմյանց տարածքում ազատ տեղաշարժվել մինչեւ 90 օր ժամկետով։ Նշենք, որ Հայաստանի Ղազախստանի միջեւ նույնականացման քարտով կամ անձը հաստատող վկայականով մուտք գործելու, ելքի եւ գտնվելու հարցը քննարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Երեւանում։

30 օրից ավելի գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել իրավասու մարմիններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել