«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ նոյեմբերի 27-ին քաղաքային իշխանությունները Երեւանի եկող տարվա բյուջեի նախագծի հանրային լսումներ կկազմակերպեն, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը պարզել է, որ մայրաքաղաքի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա, այնինչ նախկին տարիների ամենամեծ դեֆիցիտը մոտ 300 մլն դրամ է եղել, այսինքն՝ բազմապատիկ պակաս: Եկող տարի ծախսերի թերակատարումն էլ կգերազանցի նախորդ տարիներին այն դեպքում, երբ, օրինակ, 2018-ին մի քանի ամիս Երեւանը քաղաքագլուխ չուներ:

Երեւանի գլխավոր ֆինանսական փաստաթղթով` քաղաքային բյուջեն հաջորդ տարի կունենա 107 միլիարդ 120 մլն դրամ եկամուտ, 116 միլիարդ 232 միլիոն դրամ էլ ծախս է նախատեսվում։ Աննախադեպ ուռճացել է աշխատավարձային ֆոնդը՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Այսինքն` փողի գրեթե կեսը կծախսվի ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ քաղաքի խնդիրների լուծմանը միայն մյուս կեսը կտան։ Իսկ զարգացման 5-ամյա ծրագրում, ի դեպ, չկա դեռեւս փետրվարին մեծ աղմուկ հանած «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, այնինչ քաղաքապետ Մարությանն այդ օրերին խոստանում էր այդ նախագծով թեթեւացնել երթեւեկությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել