Operativ.am-ը գրում է.

Թուրքական ոստիկանությունը հարցաքննել է երկրում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցներին՝ Հելոուինի առթիվ երեկոյի տեսանյութում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքների հետ կապված, հայտնում է DHA-ն։

Զույգը, որն աշխատում է հարավային Ադանա քաղաքում տեղակայված հյուպատոսությունում, կանչվել է հարցաքննության եւ ավելի ուշ ազատ է արձակվել, լրատվական գործակալությանը հայտնել է տեղացի դատախազը։

Հարցազրույցի կանչելու պատճառ է հանդիսացել տեսանյութը, որում կինը կատակում է Զամզամի ջրի (Մեքքայում սուրբ ջրհորի ջուր) հատ կապված։ Որպես բարեպաշտ մահմեդական հանդերձավորված տղամարդը խորհուրդ է տալիս նրան կոկտեյլ խմել։

Դատախազի խոսքերով, հարցաքննության կանչվածները հյուպատոսության 30 եւ 38 տարեկան աշխատակիցներ են։

Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վերջին ժամանակներս ավելի են սրվել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգեր գնելու եւ Սիրիայի հյուսիս ներխուժելու հետ։

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության եւս մեկ աշխատակից դեռեւս գտնվում է բանտում՝ սպասելով լրտեսության մեղադրանքով դատին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել