Tert.am-ը գրում է.

Երբ իշխանությունները ծառահատումները կանխարգելելու նպատակով Իջևանի բնակիչների նկատմամբ բռնություն կիրառեցին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այնտեղ ձևավորվեց ատելություն, որը մինչև օրս այդպես է, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով՝ այս իշխանություններն իրականությունից կտրված են և չեն հասկանում՝ իրենց նկատմամբ հասարակական ինչ վերաբերմունք կա:

Խոսելով կառավարության որոշմամբ գիշերօթիկ դպրոցները փակելու մասին՝ Աղվան Վարդանյանը նշել է, որ այս դպրոցների փակման հետևանքները մենք շուտով կտեսնենք և առանց ուսումնասիրության նման քայլերի գնալը թողնելու է բացասական հետևանքներ: Նա ընդգծել է, որ երբ ասում են՝ այս կառավարությունը ձախողել է, նշանակում է՝ ձախողել է բոլոր ոլորտներում:

Հարցին՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների ոչ մասնագիտական բաժիններում ոչ պարտադիր ուսուցման շուրջ աղմուկ բարձրացնողներին  Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է՝ էդ ումի՞ց եք պաշտպանում մեր լեզուն, ինձանի՞ց, Աղվան Վարդանյանն ասաց. «Այո, «Հայոց լեզուն», «Հայոց պատմությունը» պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից: Խոսքով մի բան են ասում, բայց իրենց քայլերն ապազգային են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել