Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տևողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում:

Նա երկրի կառավարությունը գլխավորում է արդեն 2887 օր, եթե հաշվենք նրա ղեկավարության ներքո նախարարների առաջին կաբինետը 2006-2007 թվականներին: Նոյեմբերի 20-ի առավոտյան վարչապետը լրագրողների առջև ամփոփել է այդ պաշտոնում իր գործունեության արդյունքները:

Աբեն զբաղեցնում է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք է տալիս երկրի կառավարությունը գլխավորել մինչև 2021 թվականի սեպտեմբեր:

«Կուսակցության նախագահի պաշտոնում ինձ մնացել է ևս երկու տարի: Ես մտադիր եմ բոլոր ուժերը ներդնել քաղաքական խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է վարչապետը:

Կարևորագույն խնդիրների թվում նա նշել է երկրի դուրս գալը գնանկումից, ծնելիության կրճատման խնդիրների լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաև երկրի Սահմանադրության բարեփոխումը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել