Չարորակ ուռուցքների մոտ 20%-ը կապված է վարակների, վիրուսների և մանրէների հետ: Ընդ որում, օնկոլոգիայի առաջացման գլխավոր պատճառը մշտական բորբոքումն է: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները, գրում է MedicalXpress-ը:

Հետազոտողները պարզել են, որ քաղցկեղն առաջանում է մանրէների և MUC1 գլիկոպրոտեինի փոխազդեցությունից, որը ծածկում է օրգաններում էպիթելային բջիջների ապիկալ մակերևույթը:

MUC1-ը հիմնականում պաշտպանիչ գործառույթ ունի, սակայն մշտական բորբոքման դեպքում գլիկոպրոտեինը կարող է պաթոգեն գործընթացների պատճառ դառնալ:

Միևնույն ժամանակ, MUC1-ը միշտ չէ որ վնասակար բջջի է վերածվում: Որոշ պացիենտների մոտ այն շարունակում է հակաբորբոքային գործառույթ իրականացնել: Սակայն, թե ինչու է դա տեղի ունենում, պարզ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել