Tert.am-ը գրում է.

Տեսականորեն հնարավոր է իր ասածը, բայց տեսությունն իրականությունից շատ է տարբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Նշենք, որ երեկ ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը և հավելել, որ Հայաստանի առաջին առաջնորդն է, որը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:

«Տեսականորեն նա ճիշտ է ասում, եթե մենք նայենք բանակցային կամ հակամարտությունների կառավարման տեսությունը, այո, բոլոր կողմերը պետք է գտնեն տարբերակ, որը որ ավելի լավն է, քան իրենց այլընտրանքը: Այս պահին այլընտրանքն ադրբեջանական կողմի համար պատերազմն է, մեզ համար՝ ստատուս-քվոն: Արդյո՞ք կա այլ տարբերակ, ես այդ տարբերակը չեմ տեսնում: Միգուցե նա տեսնում է և եթե տեսնում է, ապա ո՞րն է այդ տարբերակը»,- ասաց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ վարչապետը գոնե տեսականորեն պետք է ներկայացնի, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, ինչու չէ՝ Ադրբեջանի ժողովուրդը տեսնեն, թե դա ինչ տարբերակ է: «Այդ տարբերակը, կարող է պատահի, գոնե տեսականորեն ընդունելի լինի բոլոր կողմերի համար, բայց ես այդպիսի տարբերակ այս պահին չեմ տեսնում, որովհետև կողմերից յուրաքանչյուրը հանդես է գալիս այնպիսի դիրքից, որն ընդունելի չէ մյուսի համար: Պետք է դիրքերը փոխվեն, պետք է հասկանանք, որ շահերն ենք մենք կարևորում, որոնք՝ մյուս կողմը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել