Factor.am-ը գրում է.

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը վաղուց պետք է լիներ, ինչ-որ տեղ նույնիսկ ուշացած է։ Լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մեխանիզմներին՝ նախարարը նկատեց, որ մեխանիզմները պետք է մասնագետներն ասեն։

«Շատ մասնագետներ կան, և նրանք գիտեն, թե որտեղ ինչ պետք է արվի։ Ես իմ պատկերացումներն ունեմ, բայց չեմ կարող հիմա նկարագրել դրանք»,- նշեց ԱԻ նախարարը։

Հարցին, թե իր կարծիքով, պայքարը հայեցողական չի լինի, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց․ «Գիտեք ինչ՝ ինչ-որ արվում է, շատ զգույշ պետք է արվի, որպեսզի անմեղ մարդուն չկարողնան հանկարծ որևէ բան անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել