Այն ամենն, ինչ պետք է իմանալ Կարիճների մասին: Ինչպիսի՞ն են Կարիճները աշխատավայրում, սիրո, սեքսի ու ընկերության մեջ:

Հարաբերություններում նախաձեռնությունը միշտ իրենցն է

Նրանք երբեք չեն սպասի, որ դիմացինն ինչ-որ բան անի: Նրանք շատ կրքոտ ու հաստատակամ են: Նրանց մոտ շատ հեշտ է ստացվում գրավել դիմացինի վստահությունն ու սիրտը: 

Հարաբերությունները լցնում են գունավոր ու հաճելի զգացմունքով

Կարիճների զուգընկերը միշտ իրեն հոյակապ է զգում նրա հետ: Նրանց համար կարևոր է իրենց կողքին տեսնել արժանի զուգընկերոջ, որը կկարողանա բավարարել իրենց բոլոր պահանջները: Երբ Կարիճը սիրահարված է, նա կարող է հրաշքներ գործել:

Կարիճներն անկողնում

Կարիճն ի վիճակի է բավականություն պատճառելու ցանկացած զուգընկերոջ: Նա բավականություն է ստանում դիմացինի օրգազմից, հառաչանքներից ու բավականությունից: Կարիճների հետ սեքսը կարող է վերածվել վարպետության դասընթացի կամ էլ պարզապես կենդանական բնազդի:

Կարիճներն ընկերության մեջ

Կարիճները սիրում ու հարգում են իրենց ընկերներին: Նրանց համար «ընկերություն» բառն ավելի շատ բան է նշանակում, քան աստղագուշակի ցանկացած այլ նշանի համար: Նրա ներկայությամբ նրա ընկերոջ մասին վատ արտահայտվել չի կարելի, Կարիճը մինչեւ արյան վերջին կաթիլը կկռվի ու կպաշտպանի ընկերոջ պատիվը:

Պաշտպանում են նրանց, ում սիրում են

Կարիճները հավատարիմ պաշտպաններ են: Նրանք մինչև վերջին շունչը կպայքարեն Ձեզ համար: Նրա զուգընկերը շատ հանգիստ կարող է վստահել իրեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել