Shamshyan.com-ը գրում է.

Պարզվել է նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան վիրավորներ:

Պարզվել է, որ վթարից որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի վարորդ, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը և նրա համաքաղաքացի, 22-ամյա Հովհաննես Ավագյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի ավտոմեքենայով բախվել էր բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկային: Վարորդին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ ապրող բնակիչները: 

Դեպքի վայրում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը փորձում էր Ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդը ինքն է եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել