Tert.am-ը գրում է.

«Հայոց լեզուն», «Հայ գրականությունը», «Հայոց պատմությունը» մեր ազգի կարևորագույն արժեքներն են, մենք թույլ չենք տա, որ ոտնահարեն այդ արժեքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը:

Նշենք, որ Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են արել և միացել ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

«Մենք ուզում ենք հասարակությանը կոչ անել, որ անտարբեր չանցնեն: Ուղղակի զարմանում եմ՝ ինչպես են մարդիկ անտարբեր անցնում ու չեն միանում մեր երթին»,- ասաց նա:

Անի Ալեքսանյանի խոսքով՝ երթի դուրս եկածներից յուրաքանչյուրն իր պահանջներն ունի:

«Համալսարանում անհամաձայնություն ունենք, բայց պայքարելու ենք մինչև վերջ, սա յուրաքանչյուրիս իրավունքն է»,- նշեց նա և հավելեց, որ Հյուսիսային համալսարանի ուսանողները միանալու են նստացույցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել