Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը ՔՊ-ականների և իմքայլականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։

Մի հարց հարգելի ՔՊ-ականներին և իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։

Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետևողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» և «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում, բայց դա լրիվ այլ պատմություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել