Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ըստ դրա՝ ցանկից կհանվի նաև «Հայփոստ» ՓԲԸ-ն:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով հիմնավորումը, նշեց, որ այն հետագայում նորից կտրվի կառավարման՝ մրցույթով, միայն թե որոշակի պայմաններ պետք է ապահովվեն: Մասնավորապես, գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայությունները պետք է հասանելի լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել