Հնդկաստանում 70-ամյա ֆերմերի աչքից 7.5 սանտիմետրանոց որդ են հանել: Պարզվել է, որ այն հայտնվել է պացիենտի աչքի մեջ 12 տարի առաջ շան կծելու արդյունքում: Սակայն ցավերը սկսվել են բժիշկի դիմելուց 2 ամիս առաջ:

Աջ աչքի մեջ ցավ եւ սուր քոր է սկսվել: Բժիշկներին մտահոգել է այն, որ դուրս գրված դեղերը չեն օգնել պացիենտին: Այդ ժամանակ նրանք մի շարք հետազոտություններ են անցկացրել եւ հայտնաբերել պարազիտ որդ, որը տեղավորվել է տղամարդու ակնագնդի հետեւի հատվածում:

Times of India-ի հաղորդմամբ՝ 25 րոպե տեւած վիրահատության ժամանակ բժիշկները հանել են որդը: Վիրահատության ժամանակ տեղային անզայացում է կիրառվել:

«Պացիենտը կարողանում էր զգալ՝ ինչպես ենք մենք հանում որդը: Տղամարդը կարող էր կուրանալ: Բացի այդ, որդը կարող էր ներթափանցել նրա ուղեղ արյան հետ միասին, ինչի համար ավելի ծանր եւ երկարատեւ վիրահատություն կպահանջվեր: Իսկ այժմ մենք խնդիրը լուծեցինք 25 րոպեում: Իհարկե, որդին բռնելը դժվար էր, այն անընդհատ շարժվում էր»,- բացատրել է վիրահատող բժիշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել