Tert.am-ը գրում է.

Երբ տեսնում եմ՝ ովքեր են գալիս իշխանության, ինձ համար պարզ է, որ այդ մարդիկ չեն գալիս հանուն ժողովրդի, իրենք իրենց համար են ամեն ինչ անում։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի մակլավիկն էր ու լավ է սովորել նրա ստերը ու հիմա էլ ինքն է խաբում ժողովրդին: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։

Բռնցքամարտիկի խոսքով՝ ժողովրդի անունից պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր ժողովրդի, ազգի համար որևէ բան են արել։ Վերջինիս դիտարկմամբ՝ մարդիկ այնքան են ստում, որ սկսում են իրենք էլ իրենց ստերին հավատալ ու այդ ժամանակ իրենց թվում է՝ ժողովուրդն էլ է այդ ստերին հավատում։

Հարցին՝ ի՞նչ ստերի մասին է խոսքը, օրինակ՝ ի՞նչ սուտ է ասել Նիկոլ Փաշինյանը, Իսրայել Հակոբկոխյանը պատասխանել է «Հեղափոխության ժամանակ ասում էին՝ արագաչափերը պետք է հանեն, բայց հիմա ավելի շատ են տուգանվում վարորդները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել