Tert.am-ը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույց իրականացնող երիտասարդներին և ուսանողներին այսօր այցելել էր ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ քննարկելու մշակույթի ոլորտում առկա խնդիրները:

«Ցանկացած մարդ, ով գոնե մի քիչ մտահոգ է այն ամենով, ինչը կատարվում է այսօր, կարծում եմ՝ պետք է ներկա լինի այստեղ, կանգնի երիտասարդների կողքին: Սա պարտադիր մասնակցության տեղ է, ոչ թե հրավեր ընդունելու»,- ասաց Դավիթ Սահակյանցը:

Ռեժիսորին մտահոգում է իշխանությունների կողմից Հայաստանը գլոբալիզացիայի ճանապարհով տանելու հանգամանքը: Գլոբալիզացիան, նրա խոսքով, ազգայինը ոչնչացնելու ճանապարհն է:

«Կան ուժեր, որոնք փորձում են ամեն կերպ աջակցել այդ գլոբալիզացիայի տարածմանը: Առաջին հարվածը հասցվում է մշակույթին, քանի որ մշակույթի միջոցով է քարոզվում այս կամ այն գաղափարը: Եվ այն գաղափարները, որոնք այսօր առաջ են եկել, անդրադառնում են նաև հայկական մշակույթի դեմ արշավին: Վստահ եմ՝ սա ուղղորդվող պրոցես է, կա կոնկրետ նպատակ՝ մեզ բոլորիս մեր նախնիների հետ կապող թելերը ջնջելու և ամեն ինչը հարմարացնելու մեկ ստանդարտի: Սա մեծ ծրագիր է, որն իրականացվում է ամբողջ աշխարհով»,- նշեց նա:

Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ և «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, որի համար էլ հատկացվել է 20 մլն դրամ: Դժգոհության առիթ է նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել