Tert.am-ը գրում է.

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակության՝ Ֆրանսիա նախատեսված գործուղման ծախսը կկազմի շուրջ 1 մլն դրամ: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայտնենք, որ քաղաքապետի որոշմամբ` հաշվի առնելով Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հրավերը՝ Անտոնիի ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` Երևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը 2019 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիա կգործուղվի:

Գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին` Դավթաշեն վարչական շրջանի մասով, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել