Փոքր ժամանակ խաղացե՞լ եք ծովահեններ կամ ավազակներ խաղը: Եթե այո, ապա ամենայն հավանականությամբ գոնե մեկ անգամ նկարել եք «X» նշանով քարտեզ, ապա ձևացրել՝ իր թանկարժեք գանձ եք փնտրում, օրինակ՝ ոսկով լի սնդուկ: Իրականում ևս նման գանձեր գտնվում են կա՛մ պատահական հաջողակների, կա՛մ գանձ որոնողների կողմից: Ահա թե որոնք են աշխարհի տարբեր անկյուններում հայտնաբերված ամենախոշոր չափերով գանձերը:

Սյրոդա-Սլյոնսկա քաղաքի շինություններից մեկի հիմքում հայտնաբերված գանձ

1985 թ. հնագույն շինության վերանորոգման համար աշխատանքի անցան շինարարները, որոնք էլ դրա հիմքում հայտնաբերեցին XIV դարին թվագրվող գանձ: Թաքնված ծաղկամանում հայտնաբերվել է ավելի քան 3000 հազվագյուտ մետաղադրամ, մեդալիոններ և ոսկե թագ: Գտածոն գնահատում են 150 մլն դոլար: Ներկայումս գանձը ցուցադրվում է Վրոցլավի թանգարանում:

Իռլանդիայի ափերում խորտակված արծաթ

2012 թ. որոնողները օվկիանոսի հատակից հանեցին շուրջ 48 տոննա արծաթ: Գանձն այդ օրվանից ի վեր համարվեց արծաթի ամենոխոշոր գտածոն պատմության մեջ: Դրա արժողությունը կազմում էր մոտ 38 մլն դոլար: Արժեքավոր բեռը գտնվում էր ռազմական նավի մեջ, որը խորտակվել էր գերմանական ստորգետնյա նավերի հարձակման հետևանքով: Գանձը հայնաբերեցին այն ժամանակ, երբ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը խոստացավ դրա համար պարգևատրում տրամադրել:

Սան Ֆրանցիսկոյի կողքին կես միլիոն ոսկյա և արծաթյա մետաղադրամներ

2007թ. Odyssey Marine Exploration ընկերությունը, որը մասնագիտացված է աշխարհագրական աշխատանքներ կատարելու ոլորտում, խութերից մեկում իսպանական նավ հայտնաբերեց: Նավի վրա ոսկյա և արծաթյա մետաղադրամներ կային: Գտածոն հայտնաբերելուց հետո մեծ սկանդալ հասունացավ. Իսպանիայի կառավարությունը պահանջեց հանձնել գանձը:

Հնդկաստանի տաճարներից մեկի հիմքում հայտնաբերված գանձ

2011 թ. Փադմանաբհասվամի տաճարի հիմքում ոսկի հայտնաբերվեց, որի արժեքը գնահատում են 22 մլրդ դոլար: Այն կշռում էր ավելի քան 30 տոննա: Գանձը հայտնաբերելու և բացելու ժամանակ ներկա էր Հնդկաստանի վերջին մահարաջիի որդին:

290 թ. թվագրվող 50,000 հռոմեական մետաղադրամներից բաղկացած գանձ

Գանձը հայտնաբերվել է 2010 թ. Դավիդ Քրիսպի կողմից, ով մշտապես ինքնուրույն որոնողական աշխատանքներ է կատարում: Գանձը գնահատում են ընդամենը 5 մլն դոլար: Այն առավել արժեքավոր է պատմական տեսանկյունից. Այս ժամանակաշրջանում Հռոմեական կայսրությունում տնտեսական ճգնաժամ էր տիրում և մետաղադրամներ քանակությունը չափազանց փոքր էր: Այս մետաղադրամները զինվոր-լեգիոների խնայողություններն են: Գտնված գանձն այսօր կարելի է տեսնել Բրիտանական թանգարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել