Hraparak.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր մեկնարկել էր Մանվել Գրիգորյանի և կնոջ  գործով հերթական դատական նիստը։

Պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց 5 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ ՝ պատճառաբանելով ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացումը։ 

Դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել