Tert.am-ը գրում է.

Բացարկի վերաբերյալ որոշ ելույթներ ավելի երկար էին, քան բացարկները: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությանը առարկող ելույթներին:

«Դատարանում՝ դատական նիստի դահլիճում, մի քանի անգամ այսօր վիրավորական արտահայտություններ հնչեցին պաշտպանական կողմի նկատմամբ: Դատարանը պետք է ստեղծի այնպիսի վիճակ, որ մեզ վիրավորելը լինի անհնարին, հիմա թե դատարանն ինչպես կանի, մեր պարտականությունը չէ մտածել այդ մասին: Մենք, եթե մտնում ենք այս դահլիճ, մենք պետք է համոզված լինենք, որ մեր նկատմամբ վիրավորանք չի կարող լինել, եթե դատարանն այդ վիճակը չի կարողանում ստեղծել, ապա մենք պետք է մտածենք՝ ընդհանարապես մտնե՞նք այս դահլիճ, թե՞ չէ»:

Նա ասաց, որ իր ֆրանսիացի գործընկերը, որը Քոչարյանի պաշտպաններից է, հեռացավ դատից: Հայկ Ալումյանի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչու նա հեռացավ, բայց ենթադրում է, որ չի հասկացել, որ սա դատարան է: «Հավանաբար, նա չի տեսել, որ դատարանում այս տեսակի վիրավորական հայտարարություններ հնչեն, կարելի է սրան անվանել ամեն ինչ, բացի նրանից, որ դատարան է ու դատական նիստ է»,- ասաց նա:

Հայկ Ալումյանն այնուհետև նշեց, որ իր անունից է ասում՝ եթե դատարան մտնելուց վստահ չլինի, որ վիրավորական արտահայտություններ իր հասցեին չեն հնչելու, ապա հնարավոր է, որ ուղղակի ի վիճակի չլինի այդտեղ մտնել: «Դուք պետք է ստեղծեք իրավիճակ, որ ի սկզբանե հնարավոր չլինի ինձ վիրավորել»,- ասաց նա՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին:

Պաշտպանը միայն անդրադարձավ հնչած այն փաստերին, որոնք հնչել են պատշաճ բառապաշարով: Նա ասաց, որ փաստարկ էր բերել, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը պարտավոր էր քրեական գործ հարուցել հենց այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը հրապարակայնորեն կոչ էր արել արգելափակել դատարանները, ինչը և արվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել