JCB ընկերության Fastrac տրակտորը կարողացել է մինչև 241.4 կմ/ժամ արագություն զարգացնել: Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է Գինեսի գրքում, գրում է Motor-ը:

Մեքենայի փորձարկումները տեղի են ունեցել ամերիկյան Էլինգթոն քաղաքում գտնվող օդակայանում: Տրակտորը վարում էր մրցարշավորդ Գայ Մարտինը, որին հաջողվել է մինչև 241.4 կմ/ժամ արագություն զարգացնել: Ճիշտ է, Ռեկորդների գրքում ընդգրկվել է 217.6 կմ/ժամ ցուցանիշը, քանի որ ըստ կանոնների հաշվի է առնվում երկու մրցավազքերի միջին արագությունը:

Նշվում է, որ Մարտինը Fastrac տրակտորով այս ամառ կարողացել է մինչև 167 կմ/ժամ արագություն զարգացնել:

Դրանից հետո ընկերության ինժեներները երկար աշխատել են Fastrac-ի վրա. շարժիչը հագեցրել են էլեկտրական համակարգով ագրեգատով, տուրբինում ճնշումն ավելացրել է 230 %-ով, ինչպես նաև 2500 բար ճնշմամբ վառելիքի պոմպ են տեղադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել