Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն ընդդիմության շարքերն է անցել իր իսկ շահից ելնելով: Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում:

Նրա կարծիքով՝ Տիմոշենկոն ավանդաբար հինգ տարին մեկ անցնում է ընդդիմության կողմը «ժողովրդի համար մտահոգության իմիտացիա ստեղծելով»:

«Բայց տեսեք, թե որքան գեղեցիկ տեսք ունի այժմ «ընդդիմությունը»: Նման կազմվածք: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև հիմա նրան պարզապես «քաղցրավենիք» չեն տալիս»,- հեգնել է Զելենսկին:

Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր «Բատկիվշչինա» կուսակցության ընդդիմության կողմն անցնելու մասին և նշել էր, որ Ուկրաինայի նախագահը, ընդունելով գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին օրենքը, հատել է «կարմիր գծերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել