Aysor.am-ը գրում է.

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհասկացավ ընտանեկան, անձնական, կուսակցական ու քաղաքական հարաբերությունների տարբերությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով նախօրեին Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսական կազմի հանդիպմանը, որտեղ նախարարը թույլ չէր տվել կարծիք հայտնել դասախոս Ռիտա Սաղաթելյանին, ով Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է։

«Այս ամբողջ ընթացքում հարցի բովանդակությանն անդրադառնալու փոխարեն փորձեց անձնավորել, կուսակցականացնել, պիտակավորել պայքարը, և պետական համալսարանի դոցենտի պարզ հարցից հերթական անգամ ջղաձգվեց և հարցը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն։ Հորաքույրս կուսակցական չի, ԵՊՀ-ի դոցենտ է, ու աչքի է ընկել իր քաղաքացիական դիրքորոշմամբ, այդ թվում նաև 2018 թվականի գարնանը, երբ միացել էր իր ուսանողներին», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Դասախոսների հետ հանդիպմանը, հիշեցնենք, նախարարն ասել էր, թե կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բավական բարդ գործընթաց է, և դիմելով ԵՊՀ դոցենտ Ռիտա Սաղաթելյանին, ասել էր. «Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանա նաև պատասխանները»։

Երբ դասախոսը փորձել էր հակադարձել Արայիկ Հարությունյանին, վերջինս արձագանքել էր. «Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ»։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ դժբախտաբար, այս իշխանությունները սովոր չեն քննադատության.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել