Panorama.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը. ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք շրջափակել էին օրենսդիր մարմնի շենքը: Ցուցարարներին ցրելու համար ՆԳՆ հատուկ ջոկատայիններն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Հաղորդվում է, որ վիրավորվել է մի քանի մարդ: 18 ցուցարար ձերբակալվել է: Այս մասին գրում euronews-ը։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին արտահերթ ընտրությունների  անցկացում համամասնական ընտրակարգով: Այս բարեփոխումը հայտարարվել է մի քանի ամիս առաջ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Բայց վճռական քվեարկության պահին իշխող կուսակցության շատ պատգամավորներ հրաժարվեցին աջակցել օրինագծին, ինչը դժգոհության մեծ ալիք էր առաջացրել: Ընդդիմության կուսակցությունները կոչ արեցին մարդկանց դուրս գալ փողոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել