Պատկերացրեք՝ 2014թ. Վայոց Ձորի մարզում մարզպետի օգնականի և նրա ընկերների կողմից դաժան ծեծի է ենթարկվում ու մահամերձ վիճակի է հասցվում ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ։

Միջադեպին ներկա գտնված տուժողի ընկերները պնդում են, որ խմբակային ծեծին մասնակցել է նաև ՀՀԿ-ական մարզպետը։

Քրեական գործը քննող քննչական մարմինը պարզում է, որ մարզպետը ներկա չի եղել և չի մասնակցել ծեծին։

Խնդրում եմ՝ ինձ ասեք, թե ինչպե՞ս սրան կարձագանքեր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Եվ կարո՞ղ եք մոտավորապես գուշակել, թե ինչպես իրենց կպահեին «քաղաքացիական հասարակության» արժեհամակարգային «նվիրյալներն» ու փողոցային վարձու ակտիվիստները։

Շատ մի մտածեք, ուղղակի հիշեք Վահե Ավետյանի հայտնի միջադեպը։

Արդեն ասել եմ ու կրկին պնդում եմ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցներ չեն եղել և հիմա էլ չկան։

Հ.Գ. Փոխգնդապետ Արա Մխիթարյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Կից նյութն այստեղ՝ «Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել