Աշխարհի ամենաթանկարժեք տան տեղակայման մասին մտածելիս առաջինը մեր մտքին կարող են գալ Լոնդոն, Ժնև, Նյու Յորք, Տոկիո, Լոս Անջելես և նմանատիպ այլ քաղաքներ: Սակայն շատերի մտքով չի կարող անցնել այն, որ աշխարհի ամենաթանկարժեք տներից մեկը գտնվում է Հնդկաստանի առևտրային մայրաքաղաք Մումբայում:

Այս մեգապոլիսում է բնակվում Հնդկաստանի ամենահարուստ մարդը` Մուկեշ Ամբանին: Քաղաքի էլիտար հատվածում գտնվող այս տանն են բնակվում Ամբանիի ընտանիքի 5 անդամները, հաղորդում է Luxury Launches պորտալը:

Բուքինգhեմյան պալատից հետո այս շենքը գնահատվում է որպես աշխարհի ամենաթանկարժեք բնակելի շինություն: «Անթիլիա» անունով տունը շքեղության և շռայլության գագաթնակետն է:

1.  Տան համար ընտրվել է ամենաթանկարժեք փողոցը

Շինությունը տեղակայված է աշխարհի «ամենաթանկարժեք» փողոցներից մեկում, որտեղ անշարժ գույքն արժե 1116 դոլար՝ 1 քառակուսի ֆուտի համար:

2. Ամեն հարկն այնքան բարձր առաստաղ ունի, որ սովորական երկհարկանի շենքի չափ է:

«Անթիլիա»-ն 27-հարկանի շենք է, նախագծված է դիմակայելու մինչև 8-բալանոց երկրաշարժի:

3. Մեքենաների համար նախատեսված են ամբողջական հարկեր

Մուկեշ Ամբանին իր սիրելի մեքենաների համար 6 ամբողջական հարկ է նախատեսել: Ավտոտնակից բացի, որը կարող է 168 մեքենա տեղավորել, յոթերորդ հարկում նույնիսկ ունի իր սեփական մեքենաների սպասարկման կենտրոնը: 

4. Առանձնատան տանիքին կա 3 ուղղաթիռ, որոնց միջոցով սեփականատերը խուսափում է քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունից: 

5. Գերարագ վերելակներ՝ ընտանիքի անդամներին կամ հյուրերին հնարավորինս արագ տեղափոխելու համար 

6. Վերականգնողական կենտրոն, որը հագեցած է մարզասրահով, բազում լողավազաններով, ջակուզիով, յոգայի և պարի ստուդիայով:

7. Անձնական 50 տեղանոց թատրոնից բացի՝ շենքում են գտնվում նաև տաճար, սրահներ, արհեստական ձյուն արտադրող սենյակներ: Շենքի բոլոր հարկերը եզակի են, այստեղ որևէ բանի կրկնություն գտնելն անհնար է: Բացի այդ՝ այն արտաքինից պատված է խոտածածկույթով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել