Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է վերսկսել ռազմական գործողությունները Սիրայում: Նա նշել է, որ դա տեղի կունենա, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չկատարեն քրդական կազմավորումներին անվտանգության գոտուց հանելու պարտավորությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Anadolu-ին:
Միևնույն ժամանակ` Չավուշօղլուն նշել է, որ մինչ այս պահը Մոսկվան և Վաշինգտոնն իրենց խոստումները չեն կատարել: «Եթե արդյունքներ չտեսնենք, կրկին կանենք այն, ինչ հարկավոր է»,- ասել է Չավուշօղլուն` սպառնալով վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները Սիրիայի հյուսիսում, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»: 
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել