Ֆրանսիական «Evaneos» տուրիստական գործակալությունը ներկայացրել է 2020 թ.-ի տուրիստական թոփ ուղղությունները. Հայաստանն առաջին տեղում է: rtbf.be կայքի փոխանցմամբ, այն ժամանակ, երբ շատերը վայելելու են 2019 թ.-ի վերջին հանգստի հնարավորությունը՝ կապված Սուրբծննդյան տոների հետ, «Evaneos» տուրիստական ընկերությունը հրապարակում է 2020 թ.-ի այն ուղղությունների ցանկը, որտեղ պետք է այցելել: Համաձայն այդ ցանկի, որն առաջարկել է The Daily of Tourism-ը, Հայաստանը թոփ տասնյակի առաջին տեղում է:

«Երկիրը, որտեղից սերում են Շառլ Ազնավուրի արմատները, բավարար հնարավորություններ ունի գրավելու ամենատարբեր զբոսաշրջիկների: Ինչպես նրանց, ովքեր նախընտրում են գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ այն ճանապարհորդներին, որոնք փնտրում են բաց հորիզոններ: 2020 թ.-ը կլինի քաղաքակրթությունների խաչմերուկների բացահայտում»,- նշել է կայքը:

Առաջարկվող ուղղությունների ցանկում է Ուզբեկստանը, Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել